Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    407
    419

  • EUR

    391,5
    411,5

  • RUB

    5,82
    7,67

Կարևոր իրադարձություններ

ԿԳՄՍՆ-ն հյուրընկալել է Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին

12 Սեպտեմբեր, 2022 18:51
ԿԳՄՍՆ-ն հյուրընկալել է Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական ՀԿ-ների ներկայացուցիչներին

Սեպտեմբերի 11-18-ը Ղազախստանից և Ուզբեկստանից Երևան են ժամանել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության Կենտրոնական Ասիայի երիտասարդական առաջնորդության ակադեմիայի 10 շրջանավարտներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ի լրատվական ծառայությունից։

Շրջանավարտներին, որոնց ուղեկցել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի նախագահ Գրիգոր Երիցյանը, ԿԳՄՍ նախարարությունում հյուրընկալել են Երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության ներկայացուցիչները:

Օտարերկրյա հյուրերի այցը Հայաստան կրում է ուսումնական բնույթ: Այցի շրջանակում նրանք պետք է ծանոթանան Հայաստանում երիտասարդական աշխատանքի զարգացմանը, երիտասարդական քաղաքականության ներկա վիճակին և ապագա ծրագրերին, հանդիպումներ ունենան գործընկերների հետ, Հայաստանի փորձից դասեր քաղեն՝ իրենց երկրներում կիրառելու նպատակով։

Ակադեմիայի շրջանավարտները Ղազախստանի և Ուզբեկստանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների երիտասարդներ են, որոնք ակտիվ մասնակցություն ունեն համայնքային ծրագրերում, ինչպես նաև հեղինակ են մի շարք երիտասարդական նախաձեռնությունների։

ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զառա Ասլանյանը հյուրերին ներկայացրել է ՀՀ երիտասարդական քաղաքականության գերակա ուղղությունները, երիտասարդների հետ տարվող աշխատանքներն ու պետական ծրագրերը։

Զառա Ասլանյանը հանդիպման մասնակիցներին պատմել է նաև ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածության միջոցով աշխատաշուկայում երիտասարդների մասնակցության խթանման, նրանց ձեռնարկատիրական կարողությունների զարգացման աջակցության, նորարարության, մշակույթի և գիտության ոլորտներում երիտասարդների ակտիվ ներգրավման, ինչպես նաև առողջ ապրելակերպի մշակույթի տարածման մասին:

Հանդիպման վերջում հյուրերը նախարարության ներկայացուցիչներին հղել են իրենց հուզող հարցերը և ստացել սպառիչ պատասխաններ:

 

Լրահոս

Դիտել ավելին