Կարևոր իրադարձություններ

Վարույթ է սկսվել Թաղավարդի ու Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու կրակոցների փաստով

12 Սեպտեմբեր, 2022 17:17
Վարույթ է սկսվել Թաղավարդի ու Կարմիր շուկայի ուղղությամբ թշնամու կրակոցների փաստով

ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, դիտավորությամբ 2022թ. հուլիսի 28-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Կարմիր շուկա գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքի բնակչի առանձնատունը վնասելու և զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դեպքի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործը։ Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին