Կարևոր իրադարձություններ

Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել. ՍԱՏՄ

12 Սեպտեմբեր, 2022 17:09
Միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ խստացված վերահսկողության արդյունքները.
 
Այսօր անցկացված անասնահամաճարակային միջոցառումների ընթացքում ՍԱՏՄ տեսուչներն այցելել են հանրապետության իրացման ցանցի 40 կազմակերպություն, արձանագրություններ են կազմվել 5-ում՝ առկա միս-մսեղիքի սպանդանոցային մորթը փաստող անասնաբուժական Ձև 5 վկայականի բացակայության հիմքով: Ընդհանուր առմամբ՝ կասեցվել է 108,200 կգ մսի վաճառքը:
 
Մասնավորապես՝
 
 Երևան - ստուգվել է 5 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Արագածոտն - ստուգվել է 2 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Արարատ - ստուգվել է 3 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Արմավիր – ստուգվել է 6 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Գեղարքունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 1 արձանագրություն, կասեցվել է 35 կգ ԽԵԿ-ի մսի իրացումը,
 Լոռի - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 17,200 կգ (9,400 կգ ԽԵԿ, 2,200 կգ ՄԵԿ, 5,600 կգ խոզ) մսի իրացումը,
Կոտայք - ստուգվել է 4 կազմակերպություն, կազմվել է 2 արձանագրություն, կասեցվել է 56 կգ (26 կգ ԽԵԿ, 5 կգ ՄԵԿ, 25 կգ խոզ) մսի իրացումը,
 Սյունիք – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Շիրակ – ստուգում չի արվել,
 Վայոց Ձոր – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել,
 Տավուշ – ստուգվել է 4 կազմակերպություն, խախտումներ չեն հայտնաբերվել:
 
Գործընթացը շարունակական է, այն հանրությանը կներկայացվի ամենօրյա կտրվածքով:
 

Լրահոս

Դիտել ավելին