Կարևոր իրադարձություններ

Գերիների հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ. ԱԺ նախագահ

12 Սեպտեմբեր, 2022 12:59
Գերիների հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ. ԱԺ նախագահ

Այսօրվա ճեպազրույցում ԱԺ նախագահ Ալեն Սիմանոյանն անդրադարձավ գերիների վերադարձին վերաբերող հարցերին: Նա նշեց, որ հարցը մշտապես բարձրաձայնվում է միջազգային ցանկացած հանդիպման ժամանակ.

«Մեր բոլոր միջազգային հանդիպումների ժամանակ զրույցների կետերի մեջ այդ խոսակցությունները եղել են, կան ու կլինեն այնքան ժամանակ, քանի դեռ բոլորը չեն վերադարձել»,- ասաց նա:

Անդրադառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գրառումը, որտեղ վերջինս նշում է, որ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, Սիմոնյանը նշեց, որ Ադրբեջանը մշտապես այդ գործելաոճն ունեցել է, մշտապես դրանք փորձել է օգտագործել բանակցությունների ընթացքում

«Ի հեճուկս այն բոլոր կանխատեսումների, որոնք կային թե՛ ընտրություններից առաջ, թե՛ դրանցից հետո, որ այսօրվա իշխանությունները չեն կարողանալու բանակցել, բանակցային պրոցեսը շարունակվում է:

Մենք հետամուտ ենք լինելու խաղաղության գործընթացին: Մեր քաղաքացիները և մենք գտնում ենք, որ մենք առաջնային պետք է լուծենք մեր անվտանգության հարցերը, իսկ դրանք երկու ձևով են լուծվում՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ և ուժեղ բանակ ունենալով»,- ասաց Սիմոնյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին