Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բելգրադում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնության 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում Մալխաս Ամոյանը մրցեց աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր սերբ Վիկտոր Նեմեշի հետ: Ամոյանն առավելության հասավ 7:1 հաշվով և դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր իր համար նոր քաշային կարգում: