Կարևոր իրադարձություններ

Շիրակի մարզպետարանի պատասխանատուները թերություններ են արձանագրել սուբենցիոն 2 ծրագրերի ընթացքում

09 Սեպտեմբեր, 2022 21:41
Շիրակի մարզպետարանի պատասխանատուները թերություններ են արձանագրել սուբենցիոն 2 ծրագրերի ընթացքում

Համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի ընթացքին հետևելու Շիրակի մարզպետարանի պատասխանատուները շարունակում են այցելությունները համայնքներ։

Հերթական այցի ընթացքում ուսումնասիրվել է «Լանջիկ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման ներքին ցանցի կառուցում» սուբվենցիոն ծրագիրը, որի ընդհանուր արժեքը կազմում է 154 մլն 210 հազար դրամ։ Ծրագրի գումարի 65 տոկոսը կառավարության համամասնությունն է։ Շինարարական աշխատանքներն իրականացնում է «Շինաշխարհ» ՍՊԸ-ն:

Կառավարությունը 70 տոկոս համամասնություն ունի «Քարաբերդ բնակավայրի խմելու ջրի օրվա կարգավորիչ ջրամբար խողովակաշարի կառուցում» սուբվենցիոն ծրագրում, որի ընդհանուր արժեքը 50 մլն 948 հազար դրամ է։

Պատասխանատուները խողովակաշարերի անցկացման գործընթացում արձանագրել են թերություններ, հանձնարարվել է երկու կապալառու կազմակերպություններին քայլեր ձեռնարկել դրանք շուտափույթ վերացնելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին