Կարևոր իրադարձություններ

Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԳ փոխնախարարը անդրադարձան տարբեր ոլորտներում առկա համագործակցությանը

09 Սեպտեմբեր, 2022 19:53
Վրաստանում ՀՀ դեսպանն ու Վրաստանի ԱԳ փոխնախարարը անդրադարձան տարբեր ոլորտներում առկա համագործակցությանը

Ս.թ. սեպտեմբերի 9-ին Վրաստանում ՀՀ նորանշանակ դեսպան Աշոտ Սմբատյանը հավատարմագրերի պատճենը հանձնեց Վրաստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։

Լ.Դարսալիան շնորհավորեց դեսպան Ա.Սմբատյանին՝ Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնի ստանձնման կապակցությամբ և մաղթեց արդյունավետ գործունեություն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև Հայաստանի և Վրաստանի միջև տարբեր ոլորտներում առկա բազմաշերտ համագործակցությանը։ Զրուցակիցները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն աշխատել երկկողմ օրակարգի առաջ մղման ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին