Կարևոր իրադարձություններ

Արտաշատի խճուղում հրդեհ է բռնկվել

07 Սեպտեմբեր, 2022 21:13
Արտաշատի խճուղում հրդեհ է բռնկվել

Սեպտեմբերի 7-ին, ժամը 19։21-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշատի խճուղու թիվ 18 հասցեում այրվում են ջերմոցային տնտեսության թափոններ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը:

 

Լրահոս

Դիտել ավելին