Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    411
    421

  • EUR

    398,5
    418,5

  • RUB

    6,57
    7,42

Կարևոր իրադարձություններ

Երանուհի Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցած առաջընթացը

06 Սեպտեմբեր, 2022 21:31
Երանուհի Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցած առաջընթացը

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում գրանցած առաջընթացը։ Այս մասին հայտնում են նախարարության լրատվական ծառայությունից։

Արդարադատության նախարարի տեղակալ Երանուհի Թումանյանցը հեռավար ձևաչափով մասնակցել և ելույթով է հանդես եկել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանի քաղաքական հռչակագրի կիրարկման արդյունքների քննարկման նպատակով տեղի ունեցած Միավորված ազգերի կազմակերպության Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիայի (UNCAC) աշխատանքային խմբի հանդիպմանը:
Փոխնախարարն ընդգծել է վերջին չորս տարիների ընթացքում Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված գործընթացին զուգընթաց՝ կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքները, որոնք ամբողջապես համապատասխանում են ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի հատուկ նստաշրջանում ընդունված քաղաքական հռչակագրով սահմանված նպատակներին:
Փոխնախարար Թումանյանցը ներկայացրել է Հայաստանում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումները և դրանց իրականացման արդյունքում գրանցած առաջընթացը, մասնավորապես հայտնել է, որ 2021 թվականին ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտեն և ներկայացրել է Կոմիտեի գործառույթները:
Ընդգծվել է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ որպես կանխարգելիչ մարմնի ստեղծումը, գործառույթները, ինչպես նաև Հանձնաժողովի գործունեության դրական արդյունքները:
Հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ բարեփոխումների համատեքստում փոխնախարար Թումանյանցը նշել է, որ հակակառուպցիոն դատարանների գործարկումն սկսվել է 2021 թվականի հոկտեմբերից և 2022 թվականի տարեվերջին ամբողջապես կգործարկվի 3 ատյանի դատարաններով: Նշվել է նաև, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ստեղծվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, ինչպես նաև ներկայացվել վարչության գործունեության դրական արդյունքները:
Կարևորվել է նաև կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների իրականացումը և այս համատեքստում ներկայացվել են Հակակոռուպցիոն հաղորդակցության գործողությունների ծրագրով նախանշված միջոցառումները:

Ելույթի վերջում փոխնախարար Թումանյանցը մեկ անգամ ևս ընդգծել է, որ կոռուպցիայի դեմ պայքարը համարվում է Հայաստանի կարևորագույն առաջնահերթություններից մեկը և այս ոլորտում իրականացվում է կարևոր բարեփոխումային օրակարգ:

 

Լրահոս

Դիտել ավելին