Կարևոր իրադարձություններ

Սևանա լճից մարմին է դուրս բերվել

05 Սեպտեմբեր, 2022 10:55
Սևանա լճից մարմին է դուրս բերվել

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:53-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղին հարակից «Ոսկե ափ» լողափում քաղաքացին լողալով հեռացել է ափից և չի երևում, անհրաժեշտ է ջրափրկարարների օգնությունը:

Ինչպես հայտնում են ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել  N1 հանրային լողափում հերթապահություն իրականացնող հատուկ ջրափրկարարական ջոկատը։

Ջրափրկարարներն ափից մոտ 40 մ հեռավորության վրա հայտնաբերել և դուրս են բերել քաղաքացի Ա․ Խ․-ի (1959 թ․ ծնված) դին, այնուհետև մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։

 

 

Լրահոս

Դիտել ավելին