Կարևոր իրադարձություններ

Արսեն Թորոսյանը մի շարք համայնքներում հանդիպել է ՔՊ-ի կուսակցականների հետ

03 Սեպտեմբեր, 2022 12:58
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
Արսեն Թորոսյանը մի շարք համայնքներում հանդիպել է ՔՊ-ի կուսակցականների հետ

 «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անցյալ շաբաթը հագեցած էր նաև կուսակցական աշխատանքով։ Հանդիպումներ տեղի ունեցան Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Գյումրու, Ախուրյանի, Արթիկի, Աշոցք-Ամասիայի, Նոյեմբերյանի և Նոր Նորքի կուսակցականների հետ։

Մեր գործընկերների հետ խոսեցինք թե’ զուտ կուսակցական, թե’ մեր քաղաքացիներին հուզող բազմաթիվ հարցերի շուրջ՝ գյուղատնտեսությունից մինչև արտաքին հարաբերություններ։

Տարածքային կազմակերպությունների մեր գործընկերների և մեր քաղաքացիների հետ մշտական կապը մեր կուսակցության սկզբունքներից է, ինչը թույլ է տալիս հնարավորինս արդյունվետ հասցեագրել նրանց մտահոգությունները և խնդիրները»։

 

Լրահոս

Դիտել ավելին