Կարևոր իրադարձություններ

Սև սար կոչվող հանդամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

02 Սեպտեմբեր, 2022 12:05
Սև սար կոչվող հանդամասում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ

Սեպտեմբերի 2-ին` ժամը 10։06-ի դրությամբ, Սև սար կոչվող հանդամասում բռնկված հրդեհը ինքնամարվել է։ Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին` ժամը 18։08-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացառատ գյուղի Հին Օբա կոչվող տարածքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Սև սար կոչվող հանդամասում: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ։

Իրականացվել են հրդեհաշիջման աշխատանքներ՝ հրդեհի օջախի ճակատային մասով (մոտ 2000 մ):

Մթության պատճառով հերթապահությունը դադարեցվել էր․ հրդեհի տարածման վտանգ չկար:

 

Լրահոս

Դիտել ավելին