Կարևոր իրադարձություններ

Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո, ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է մնալու. Ֆիդանյան

01 Սեպտեմբեր, 2022 14:05
Ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո, ոստիկանությունը ապաքաղաքականացված կառույց է մնալու. Ֆիդանյան

ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է Ներքին գործերի նախարարության ստեղծման հարցին։

«Ոստիկանությունն ապաքաղաքականացված կառույց է, և ներքին գործերի նախարարության ստեղծումից հետո ոստիկանությունը մնալու է ապաքաղաքականացված կառույց: Իսկ քաղաքական պատասխանատվությունն ընկնելու է ՆԳՆ-ի վրա:

Հաշվի ենք առել նույնիսկ ոստիկանապետի նշանակման հետ կապված հարցերը, նաև այլ հանգամանքներ, որոնք հնարավորինս տվյալ կառույցը ոչ թե կառանձնացնեն ՆԳՆ-ից, այլ կապահովեն նրա ապաքաղաքական լինելը:

ՆԳՆ-ի կողմից մշակվելու է հանցավորության կոնկրետ ուղղությունների դեմ պայքարի վերաբերյալ քաղաքականություն, հասարակական կյանքի առավել անվտանգ ապահովման վերաբերյալ քաղաքականություն, իսկ ոստիկանությունն իրականացնելու է այդ քաղաքականությունը»,- ասել է նա:

 

 

Լրահոս

Դիտել ավելին