Կարևոր իրադարձություններ

Խաչատուրյան քույրերի գործի հետաքննությունը վերսկսվել է

19 Օգոստոս, 2022 15:52
Խաչատուրյան քույրերի գործի հետաքննությունը վերսկսվել է

Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունը լրացուցիչ քննության նպատակով ՌԴ Քննչական կոմիտեին է վերադարձրել Միխայիլ Խաչատուրյանի՝ երեք դուստրերի նկատմամբ սեռական բռնության և խոշտանգումների վերաբերյալ քրեական գործը:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, գլխավոր դատախազությունը գործի նյութերը վերադարձրել է ՔԿ՝ պարզելու հոր կողմից դուստրերի նկատմամբ բռնության հանգամանքները։

Նախկինում Մոսկվայի դատարանը տուժող է ճանաչել հոր միտումնավոր սպանության համար մեղադրվող հայազգի քույրերին:

Մոսկվայի բնակվող քույրերը՝ 19-ամյա Կրիստինա, 18-ամյա Անգելինա և 17-ամյա Մարիա Խաչատուրյանները, ըստ քննիչների, 2018 թվականի հուլիսի 27-ին սառը զենքով սպանել են հորը՝ Միխայիլ Խաչատուրյանին:

Աղջիկները խոստովանել են, որ նախնական համաձայնությամբ միասին հարձակվել են բազկաթոռին քնած հոր վրա, Կրիստինան արցունքաբեր հեղուկացիրով պղպեղի գազ է արձակել հոր դեմքին, իսկ Անգելինան և Մարիան մուրճով ու հոր մեքենայից վերցրած որսորդական դանակով հարվածներ են հասցրել:

Նրանք պնդել են, որ ստիպված են սպանել հարազատ հորը․ Միխայիլ Խաչատուրյանը տարիներ շարունակ նրանց ստորացրել է, պատժել է ամենաաննշան թերացման համար, հոգեկան և ֆիզիկական տանջանքների է ենթարկել և աղջիկներին պարտադրել սեռական բնույթի գործողություններ:
 

 

 

Լրահոս

Դիտել ավելին