Կարևոր իրադարձություններ

Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել. Փաշինյան

19 Օգոստոս, 2022 15:04
Հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում ակնառու աճ է արձանագրվել. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինանը հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանն անդրադարձել է հայ-վրացական հարաբերություններին ու առևտրաշրջանառության աճին:

«Անկասկած, ընդհանուր արժեքների և պատմական ժառանգության վրա խարսխված մեր երկու եղբայրական երկրների դարավոր կապերն ունեն նման արդիական և ժամանակի պահանջներին համահունչ կարևոր ենթակառուցվածքի կարիք, որն ամուր հենք է ստեղծում մեր հետագա ծավալուն համագործակցության համար: Առավել քան համոզված եմ, որ այսօր առկա են բոլոր անհրաժեշտ նախադրյալները ՀՀ արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններին համապատասխան զարգացնելու և խորացնելու հարաբերությունները եղբայրական Վրաստանի հետ:

Ներկայիս բարդագույն մարտահրավերների պայմաններում ակնառու աճ է արձանագրվել հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններում:

Ես այսօր հաճելիորեն զարմացա՝ արձանագրելով, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 97 տոկոս առևտրաշրջանառության աճ ունենք»,- ասել է Փաշինյանը:

Նրա խոսքով՝ հայ-վրացական առևտրատնտեսական հարաբերություններն ունեն առավել մեծ ներուժ:

«Համագործակցության խորացման լուրջ հնարավորություններ կան արդյունաբերության, գյուղատնտեսության, դեղագործության, տեղեկատվության և կապի, տրանսպորտի, էներգետիկայի, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առանցքային նշանակություն ունեն հաղորդակցային ուղիները, որոնք հնարավորություն են տալիս ինտեգրվել համաշխարհային տնտեսությանը և կենսական կապ հաստատել և ապահովել տարածաշրջանային ու միջազգային մակարդակով:

Մեր երկկողմ համագործակցության տրանսպորտային ոլորտի առաջնահերթությունն ու տրանսպորտային միջազգային մի շարք կառույցներում փոխգործակցությունը մեզ հնարավորություն են ընձեռում իրատեսական քայլեր ձեռնարկել ոչ միայն Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքների, այև տրանսպորտի ոլորտի հանգուցային կապ ապահովող այլ նախաձեռնությունների համար»,- նշել է ՀՀ վարչապետը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին