Կարևոր իրադարձություններ

Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցել է Միրզոյանին

18 Օգոստոս, 2022 17:45
Կիպրոսի ԱԳ նախարարը ցավակցել է Միրզոյանին

Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կիպրոսի ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդեսի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում Իոաննիս Կասուլիդեսը ցավակցություն է հայտնել օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մարդկային զոհերի առնչությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին: 

ԱԳ նախարարները գոհունակություն են հայտնել Հայաստան-Կիպրոս հարաբերությունների բարձր մակարդակի առնչությամբ:

Քննարկվել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափերում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման հեռանկարները:   

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև տարածաշրջանային անվտագության հարցերի։

 

Լրահոս

Դիտել ավելին