Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ. Փրայս

18 Օգոստոս, 2022 10:06
ԱՄՆ-ը պատրաստ է շարունակել ջանքերը ԼՂ խնդրի կարգավորման ուղղությամբ. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ասել է, որ Միացյալ Նահանգները համոզված է՝ աշխատանքը՝ հանուն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և երկարաժամկետ խաղաղության հաստատման, շարունակվում է։

«Մենք մեր խորը մտահոգությունն ենք հայտնել Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ գրանցված վերջին մարտերի առնչությամբ, որոնց հետևանքով գրանցվեցին մարդկային զոհեր ու վիրավորներ։

Մենք կոչ արեցինք անհապաղ քայլեր ձեռնարկել՝ թուլացնելու լարվածությունը և խուսափելու կողմերի միջև հետագա էսկալացիաներից»,- նշել է նա

Նրա խոսքով՝ լարվածության վերջին աճն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր մնացած հարցերը բանակցային, համապարփակ ու կայուն կերպով կարգավորելու անհրաժեշտությունը:

«ԱՄՆ-ն շարունակում է հավատարիմ մնալ կողմերի հետ աշխատանքները շարունակելու իր հանձնառությանը։

Շարունակելու ենք դա անել ինչպես երկկողմ, այնպես էլ համախոհ գործընկերների հետ Եվրամիությունում, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ օգնելու երկրներին գտնել երկարաժամկետ համապարփակ խաղաղություն»,-ասել է խոսնակը։

 Փրայսը ընդգծել է, որ պատմական հնարավորություն է տեսնում ԼՂ խնդիրը լուծելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին