Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    394
    404

  • EUR

    401
    419

  • RUB

    6,21
    6,71

Կարևոր իրադարձություններ

Նախնական գնահատականներով «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

16 Օգոստոս, 2022 21:25
Նախնական գնահատականներով «Սուրմալու»-ի տարածքում 4 տոննա պայթուցիկ նյութեր են եղել. ԱԻ նախարար

Փրկարարները շարունակում են քաղաքացիների որոնողափրկարարական աշխատանքները «Սուրմալու» առևտրի կենտրոնի այն կառույցի այն հատվածում, որը չի փլուզվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է ԱԻ նախարարը։ 

«Ներկա պահին հարկ եղած դեպքում տեղ-տեղ մասամբ կատարվում են հովացման աշխատանքներ։ Ինտենսիվ կերպով կուտակված փլատակներն են տեղափոխվում և զուգահեռ իրականացվում են որոնողափրկարարական աշխատանքներ»,–նշել է նա։

«Աշխատանքի  ավարտից հետո արդեն կքննարկվի շենքի մնացած հատվածի ապամոնտաժման հարցը»,- հավելել է նախարարը։

Արմեն Փամբուխչյանի խոսքով, ըստ նախնական գնահատականների՝ նախքան պայթյունը պահեստում  4 տոննա պայթուցիկ է եղել։

 

Լրահոս

Դիտել ավելին