Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի մարմինը

16 Օգոստոս, 2022 21:09
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է 33-ամյա կալանավորի մարմինը

2022 թվականի օգոստոսի 16-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1989թ. Ծնված Կ. Ն.-ի դին՝ խցի պատուհանի ճաղավանդակից սավանով կախված վիճակում: Այս մասին հայտնում են ՀՀ քրեակատարողական ծառայությունից։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին