Կարևոր իրադարձություններ

Անհետ կորած համարվողներից մեկը ողջ է. նա «Սուրմալու»-ի տարածքում չի եղել. ԱԻ նախարար

16 Օգոստոս, 2022 10:50
Անհետ կորած համարվողներից մեկը ողջ է. նա «Սուրմալու»-ի տարածքում չի եղել. ԱԻ նախարար

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ փրկարարներն ամբողջ գիշեր աշխատել են:

«Ներկա պահին կա 16 զոհ, 17 մարդ  անհետ կորած է համարվում: Անհետ կորածների թիվը 18 էր, սակայն 1 անհետ կորածի մասով մենք ստացել ենք զանգ, որ տվյալ քաղաքացին երկրում չէ, այսինքն՝ ողջ է և ընդհանրապես այստեղ չի եղել»,- նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ հրդեհաշիջման աշխատանքներ չեն կատարվում, քանի որ չկա հրդեհ, կատարվում է միայն հովացման աշխատանք:

Արտակարգ իրավիճակների նախարարն ընդգծել է, որ ծանր տեխնիկա միանգամից չեն կարող օգտագործել, քանի դեռ կա հավանականություն, որ կարող են քաղաքացու հայտնաբերել:

«Պայթյունի տարածքում օրվա ընթացքում մինչև 150 մարդ է աշխատում: Հիմնական աշխատանքներն իրականացնում են փրկարարները, Հայկական Կարմիր խաչի և ՈՄԱ հասարակական կազմակերպության կամավորները: Ոչ մարդկային ռեսուրսի, ոչ տեխնիկայի պակաս չկա»,-ասել է նաախարարը:

Նրա խոսքով՝ դժվար է ասել, երբ կավարտվեն որոնողափրկարարական աշխատանքները:

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին