Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

Մեկնարկեց «Խաղաղության մարտիկ» մրցույթը

15 Օգոստոս, 2022 20:02
Մեկնարկեց «Խաղաղության մարտիկ» մրցույթը

Օգոստոսի 15-ին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում տեղի է ունեցել «Միջազգային բանակային խաղեր-2022» մրցաշարի շրջանակում անցկացվող «Խաղաղության մարտիկ» մրցույթի բացման հանդիսավոր արարողությունը, որին ներկա են եղել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՀՀ-ում հավատարմագրված արտերկրի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և ռազմական կցորդներ:

Ողջունելով մրցույթի մասնակիցներին՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը վստահություն է հայտնել, որ թիմերը կցուցադրեն արհեստավարժություն, մարտական և մարտավարամասնագիտական պատրաստության բարձր աստիճան:

«Մրցույթի մասնակիցները լավագույններն են, նրանք նախնական ընտրության դժվարին ճանապարհ են անցել՝ ազնիվ պայքարում վաստակելով իրենց երկրների զինված ուժերը ներկայացնելու պատիվը: «Խաղաղության մարտիկ» մրցույթը կլինի մարտական եղբայրության և խիզախության իսկական տոն և կնպաստի միջազգային ռազմական համագործակցության ամրապնդմանը»,-ողջույնի խոսքում ասել է Էդվարդ Ասրյանը:

«Խաղաղության մարտիկ-2022» մրցույթին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի Հանրապետությունների զինված ուժերի ներկայացուցիչները: Զինծառայողների ռազմամասնագիտական վարպետության «Խաղաղության մարտիկ» միջազգային մրցույթն անցկացվում է «Միջազգային բանակային խաղեր» մրցաշարի շրջանակում՝ ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ և ՌԴ պաշտպանության նախարարության ու ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարությունների երկկողմ համագործակցության պլանների համաձայն: Հինգերորդ տարին անընդմեջ «Խաղաղության մարտիկն» անցկացվում է Հայաստանի Հանրապետությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին