Կարևոր իրադարձություններ

Անհետ կորածները 17-ն են. 2 քաղաքացի կապ են հաստատել իրենց ընտանիքի հետ

15 Օգոստոս, 2022 17:23
Անհետ կորածները 17-ն են.  2 քաղաքացի կապ են հաստատել իրենց ընտանիքի հետ
ԱԻՆ–ի նոր՝ ճշգրտված ցանկում որոնվողների թիվը 17 է, մինչ այս անհետ կորած էր համարվում 19 քաղաքացի։
 
ՀՀ ԱԻ նախարարի խոսնակ Հայկ Կոստանյանը դեպքի վայրում լրագրողներին հայտնել է, որ 2 քաղաքացի կապ են հաստատել իրենց ընտանիքի հետ և ասել, որ պայթյունի ժամանակ «Սուրմալու» առևտրի կենտրոնում չեն եղել։
 
Այս պահի դրությամբ «Սուրմալու»-ի տարածքում կա 17 անհետ կորած, որից մեկը ՌԴ քաղաքացի է, մյուս՝ Իրանի Իսլամական Հանրապետության։
 
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ։

ԱԻՆ-ը խնդրում է անհետ կորած քաղաքացիների վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել «911» թեժ գիծ։

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։

 

 

Լրահոս

Դիտել ավելին