Կարևոր իրադարձություններ

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին. Պուտինը` Փաշինյանին

15 Օգոստոս, 2022 13:55
Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին. Պուտինը` Փաշինյանին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում հրդեհի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ ցավակցական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Հարգելի Նիկոլ Վովայի, ընդունեք խորին ցավակցությունս Երևանի առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մարդկանց մահվան կապակցությամբ:

Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել մահացածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինման մաղթանքներ բոլոր տուժածներին»,- ասված է Կրեմլի կայքում հրապարակված ուղերձում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին