Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    405
    417

  • EUR

    397
    415

  • RUB

    5,93
    7,08

Կարևոր իրադարձություններ

Քանի շրջանավարտ է Գեղարքունիքից բուհ ընդունվել

15 Օգոստոս, 2022 10:48
Քանի շրջանավարտ է Գեղարքունիքից բուհ ընդունվել

Գեղարքունիքի մարզի 2021-2022 թվականների ուսումնական տարվա 1636 շրջանավարտներից բարձրագույն ուսումնական հաստատություններ են ընդունվել 591-ը՝ կամ շրջանավարտների ընդհանուր թվի 36 տոկոսը: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանից։

 

Մարզպետարանի ենթակայությամբ գործող միջնակարգ դպրոցների 1202 շրջանավարտներից բուհեր են ընդունվել 377-ը, կամ շրջանավարտների ընդհանուր թվի 31,3 տոկոսը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող ավագ դպրոցների 434 շրջանավարտներից բուհեր են ընդունվել 221-ը, կամ շրջանավարտների ընդհանուր թվի 50,9 տոկոսը։

Արդյունավետությամբ աչքի է ընկել Վարդենիսի ավագ դպրոցը, որտեղ 25 շրջանավարտներից 20-ը ընդունվել են բուհեր։ Երկրորդ ցուցանիշը պատկանում է Մարտունու ավագ դպրոցին՝ 66,6 տոկոս։

Գավառի ավագ դպրոցն ապահովել է 60,6, Ճամբարակի ավագ դպրոցը՝ 51,7, Սեւանի ավագ դպրոցը՝ 44,2, Վարդենիկի կրթահամալիրը՝ 40, Ծաղկունքի բաց դպրոցը՝ 46, Ձորագյուղի ավագ դպրոցը՝ 18,6 տոկոսանոց ցուցանիշ։

Առավել շատ թվով շրջանավարտներ՝ 156 հոգի, ընտրել են Երեւանի պետական համալսարանի տարբեր ֆակուլտետները։ 68 շրջանավարտ ընդունվել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, 50 շրջանավարտ՝ Երեւանի Վ․Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան, 48 շրջանավարտ՝ Երեւանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարան, 48 շրջանավարտ՝ Երեւանի Խ․ Աբովյանի անվան մանկավարժական համալսարան, 46 շրջանավարտ՝ Գավառի պետական համալսարան, 43 շրջանավարտ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, 26 շրջանավարտ՝ Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ, 24 շրջանավարտ՝ Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարան, 16 շրջանավարտ՝ Եվրոպական համալսարան, 14 շրջանավարտ՝ Հայ-ռուսական համալսարան, 8 շրջանավարտ՝ «Հայբուսակ» համալսարան, 6 շրջանավարտ՝ «Հայաստանի ֆրանսիական համալսարան, 5 շրջանավարտ՝ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան։

Երեքական շրջանավարտներ մասնագիտություներ են ընտրել Հյուսիսային համալսարանում, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, Ամերիկյան համալսարանում, Հայաստանի Գեղարվեստի ակադեմիայում եւ Վարդենիսի մանկավարժական ինստիտուտում, երկուական շրջանավարտներ՝ Երեւանի պետական կոնսերվատորիայում եւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտում։

Մեկական շրջանավարտներ կսովորեն Ռազմական ավիացիայի ինստիտուտում, Ոստիկանության ակադեմիայում, Վ․ Սարգսյանի անվան ռազմագիտական համալսարանում, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայում, Գլաձորի եւ Ստեփանակերտի համալսարաններում, Հայկական բժշկական ինստիտուտում, «Եվրասիա» միջազգային համալսարանում, «Էրեբունի» բժշկական ակադեմիայում, Երեւանի դատական փորձագիտական եւ հոգեբանական ինստիտուտում, ՌԴ գեղարվեստի ակադեմիայում, Մովսես Խորենացու անվան համալսարանում, Հայկական բժշկական ինստիտուտում։

 

Լրահոս

Դիտել ավելին