Կարևոր իրադարձություններ

Բազմաթիվ մարդիկ դիմում են կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

15 Օգոստոս, 2022 10:24
Հեղինակ՝ Արտյուշ Գրիգորյան
Բազմաթիվ մարդիկ դիմում են կամավորական աշխատանքների համար. ԱԻ փոխնախարար

Բազմաթիվ մարդիկ են դիմում «Սուրմալու» առևտրի կենտրոնում կամավորական աշխատանքներ իրականացնելու համար։ Իր ֆեյսբուքյան էջում այս մասին գրառում է արել ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«ԱԻՆ որոնողափրկարարական ստորաբաժանումների ռեսուրսը բավարարում է, անհրաժեշտության դեպքում կդիմենք։ Շնորհակալություն ենք հայտնում բարձր աջակցության և պատրաստակամության համար»,–գրել է փոխնախարարը։

Նա հավելել է, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են, 16 քաղաքացի անհետ կորած է համարվում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Զոհերի թիվն այս պահին 6 է, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին