Կարևոր իրադարձություններ

Պայթյունի հետևանքով մահացածը 40-45 տարեկան տղամարդ է

14 Օգոստոս, 2022 17:55
Պայթյունի հետևանքով մահացածը 40-45 տարեկան տղամարդ է
«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածը 40-45 տարեկան տղամարդ է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։
 
Դեռ հայտնի չէ՝ մահացածն այցելու էր, թե վաճառող։ 
 
«Նոր երկու կնոջ՝ երկու քույր էին, կարողացանք փլատակների տակից դուրս բերել։ Նրանք բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային, նաև իրենց ոտքով են գնացել հիվանդանոց»,- ասել է Փամբուխչյանը։
 
 
 
 
 

Լրահոս

Դիտել ավելին