Կարևոր իրադարձություններ

Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը. Բաբայան

12 Օգոստոս, 2022 14:37
Հեղինակ՝ Դավիթ Բաբայան
Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը ճանաչել է Արցախի անկախությունը. Բաբայան

Արցախի ԱԳՆ Դավիթ Բաբայանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Օգոստոսի 11-ին Ավստրալիայի Լիբերալ կուսակցությունը (#AustralianLiberalParty) Նոր Հարավային Ուելսում կայացած համաժողովում ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը և Թուրքիայի կողմից իրականացված՝ հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունները՝ դիմելով Ավստրալիայի դաշնային կառավարությանը՝ նույնպես ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։

Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականությունը դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել նաև Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խումբը։

Շնորհակալություն ենք հայտնում Ավստրալիայի Լիբերալ կուսակցությանը և Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի հայ-ավստրալիական բարեկամության խմբին նման նախաձեռնությունների համար։ Սա քաղաքական և բարոյական կարևոր աջակցություն է Արցախի ժողովրդին և մարդասիրության ու բարեկամության օրինակելի դրսևորում։

Շնորհակալություն ենք հայտնում նաև ավստրալահայ համայնքին՝ Արցախին մշտապես աջակցելու համար։ Ավստրալահայ համայնքը մեր Սփյուռքի ամենակազմակերպված օջախներից մեկն է, որը մշտապես ներգրավված է համահայկական հարցերի լուծման և մեր ազգային շահերի պաշտպանության գործում»։

 

Լրահոս

Դիտել ավելին