Կարևոր իրադարձություններ

Պաշտոնից ազատվել է ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով

12 Օգոստոս, 2022 00:14
Պաշտոնից ազատվել է ներքին կարգապահական կանոնների խախտման հիմքով

Սույն թվականի օգոստոսի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կարգապահական հանձնաժողովի նիստ, որի ընթացքում, ի թիվս օրակարգային այլ հարցերի, քննարկվել է նաև Կոմիտեի ներքին կարգապահական կանոնները խախտելու համար՝ ինքնավար պաշտոն զբաղեցնող մեկ անձի նկատմամբ «պաշտոնից ազատում» կարգապահական տույժ կիրառելու վերաբերյալ Կոմիտեի նախագահի միջնորդությունը:

Հանձնաժողովի կողմից բավարարվել է միջնորդությունը, որի արդյունքում ինքնավար պաշտոն զբաղեցնող տվյալ անձը Կոմիտեի նախագահի համապատասխան հրամանով սույն թվականի օգոստոսի 11-ին ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

 

Լրահոս

Դիտել ավելին