Կարևոր իրադարձություններ

Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

11 Օգոստոս, 2022 17:37
Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի որշմամբ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանը գրավի դիմաց ազատ կարձակվի։ 

 

Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հրատապ նիստ էր հրավիրվել։

Օգոտոսի 9-ին հայտնի դարձավ, որ կալանքի տակ գտնվող Աղվան Հովսեփյանը «Նաիրի» ԲԿ-ից «Իզմիրլյան» հետ վերադառնալիս ուշագնաց է եղել։ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանն այսօր հայտնել էր՝ «Իզմիրլյան» ԲԿ–ն տեղեկացրել է, որ Հովսեփյանի մոտ կոմայի նախանշաններ են եղել։

Ուստի միջնորդեցին գրավի դիմաց ազատ արձակել Հովսեփյանին։

Հովսեփյանի դեմ հարուցված քրգործով հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9-ին, ժամը 16։30-ին։

 

Հատուկ քննչական ծառայությունը 2021-ի սեպտեմբերի 7-ին հայտնեց, որ Հովսեփյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով` 190 մլն դրամ կաշառք ստանալու և խարդախության եղանակով 800 մլն դրամ գույքի հափշտակություն կատարելու մեջ: Նա մեղադրվում է նաև հանցավոր ճանապարհով ստացված 1 միլիարդ 299 միլիոն դրամի գույքը (փողերի լվացում) օրինականացնելու համար: 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին