Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    391
    411

  • RUB

    6,36
    7,21

Կարևոր իրադարձություններ

ԱԳ փոխնախարարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ զարգացումները

09 Օգոստոս, 2022 17:50
ԱԳ փոխնախարարը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել ԼՂ-ի շուրջ զարգացումները

Օգոստոսի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգան:

Շնորհավորելով դեսպանին նշանակման առթիվ՝ ԱԳ նախարարի տեղակալը նրան մաղթել է բեղմնավոր աշխատանք և հաջողություններ իր պատասխանատու գործում:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների համար՝ Բրազիլիայի նորանշանակ դեսպանը նշել է, որ առավելագույն ջանքեր կներդնի երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և հայ-բրազիլական օրակարգը զարգացնելու համար:

Զրուցակիցները քննարկել են հայ-բրազիլական հարաբերություններին առնչվող հարցեր, այդ թվում՝ երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացման ու տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային և միջազգային հրատապ մի շարք հարցերի։

Պարույր Հովհաննիսյանը Բրազիլիայի դեսպանին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա զարգացումները և հայկական կողմի դիրքորոշումը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին