Կարևոր իրադարձություններ

Հյուսիսային պողոտայում ավազակություն կատարած անձը ձերբակալվել է

09 Օգոստոս, 2022 12:04
Հյուսիսային պողոտայում ավազակություն կատարած անձը ձերբակալվել է

ՀՀ ոստիկանոթյունից հայտնում են, որ օգոստոսի 6-ին՝ ժամը 23.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին խանութի վաճառողուհին հաղորդում էր տվել, որ ժամը 22.45-ին անհայտ անձը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է 520 000 դրամ և դիմել փախուստի:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Օգոստոսի 8-ին 34-ամյա տղամարդը Ավանեսովի անցուղում հայտնաբերվել և ձերբակալվել է:

Նա տվել է խոստովանական ցուցմունք: 

Կատարվում է նախաքննություն:

 

Լրահոս

Դիտել ավելին