Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    404
    416

  • EUR

    393,5
    411,5

  • RUB

    5,86
    7,01

Կարևոր իրադարձություններ

ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան վիրավորներ

08 Օգոստոս, 2022 23:47
ՃՏՊ Երևան-Մեղրի ավտոճանապարհին. կան վիրավորներ

Օգոստոսի 8-ին, ժամը 21:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ի լրատվական ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանա­պարհի 37-րդ կմ-ի աջակողմյան հատվածում՝ Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, բախվել են «Opel» (վարորդ՝ Հ․ Հ․, ծնված 1958 թ.) և «Mercedes» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1990 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

 

Փրկարարները վարորդ Հ. Հ․-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն, վարորդներին և «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն․ Հ․-ին (ծնված 1953 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ տուժածները հոսպիտալացվել են Արտաշատ քաղաքի ԲԿ:

 

Լրահոս

Դիտել ավելին