Կարևոր իրադարձություններ

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից չորս մարդ վնասվել է

05 Օգոստոս, 2022 17:06
Սպիտակ տան մոտ կայծակի հարվածից չորս մարդ վնասվել է

Սպիտակ տան մոտ կայծակի հարվածի հետևանքով չորս մարդ ծայրահեղ ծանր վիճակում է:

Ինչպես հայտնում է CNN-ը, կայծակը հարվածել է Լաֆայետ այգուն, որը Սպիտակ տան դիմացի փողոցում է:

Շտապօգնության ծառայությունից հայտնել են, որ չորսն էլ ծայրահեղ ծանր վիճակում են, ստացել են կյանքին վտանգ սպառնացող վնասվածքներ:

Նրանք տեղափոխվել են տարածքի հիվանդանոցներ:

 

Լրահոս

Դիտել ավելին