Կարևոր իրադարձություններ

Պարզվել է Սևանում ողբերգական ավտովթարից մահացածի, վիրավորի և մյուս վարորդների ինքնությունը

05 Օգոստոս, 2022 12:30
 Պարզվել է Սևանում ողբերգական ավտովթարից մահացածի, վիրավորի և մյուս վարորդների ինքնությունը

Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի պետ Թորգոմ Չանդոյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Էդգար Դավթյանի կողմից քրեական վարույթի նախաձեռնության շրջանակում պարզվել է օգոստոսի 3-ին Գեղարքունիքի մարզում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածի, վարորդների և վիրավորի ինքնությունը։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ պարզվել է՝ Lexus-ը վարել է Արարատի մարզի բնակիչ՝ 42-ամյա Արման Միքայելյանը։ Վերջինս ավտոմեքենայով բախվել է ճանապարհի աջ կողմում գործող «Քյավառ Նաիրի» ՍՊԸ-ին պատկանող ավտոգազալցակայանում լիցքավորվող, Կոտայքի մարզի բնակիչ՝ 44-ամյա Լևոն Խոջոյանին պատկանող Opel մակնիշի և դարձյալ կայանված ու այդ պահին լիցքավորվող, Երևանի բնակիչ՝ 26-ամյա Գոռ Սարգսյանին պատկանող Volkswagen մակնիշի ավտոմեքենաներին։

Վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Ա. Միքայելյանը տեղում մահացել էր, իսկ նրա ուղևոր՝ Արարատի մարզի բնակիչ, 44-ամյա Գնել Հարությունյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սևան» ԲԿ, որտեղից էլ՝ Երևանի հիվանդանոցներից մեկը։

Ավելի վաղ SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր օգոստոսի 3-ին Գեղարքունիքի  մարզում Սևանի վարչական տարածքում տեղի ունեցած Lexus-ի մասնակցությամբ ողբերգական ավտովթարի պահը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին