Կարևոր իրադարձություններ

Լիազորված անձը «Վալլեքս Գարդեն Հոթել»-ին խոշոր չափի վնաս է պատճառել

03 Օգոստոս, 2022 15:35
Լիազորված անձը «Վալլեքս Գարդեն Հոթել»-ին խոշոր չափի վնաս է պատճառել
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ է ընդունվել «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲ ընկերության կազմակերպատնօրինչական, վարչատնտեսական լիազորություններով օժտված Ա.Մ.-ի կողմից շահադիտական դրդումներից ելնելով 18.700.000 դրամ յուրացման եղանակով հափշտակելու, ինչպես նաև իր լիազորությունները ընկերության շահերին հակառակ՝ ուրիշ անձանց օգտին օգտագործելու նպատակով երկու առանձին հանցադրվագով՝ մի դեպքում 6.400.000 և 7.500.000 դրամ դուրս գրելու, մյուս դեպքում 8.800.000 դրամ մի շարք հաշվեհամարների փոխանցելու և «Վալլեքս Գարդեն Հոթել» ՓԲ ընկերությանը ծանր հետևանքներ պատճառելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:
 
Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին