Կարևոր իրադարձություններ

Ինչպիսի եղանակ սպասել

03 Օգոստոս, 2022 15:02
Ինչպիսի եղանակ սպասել

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հայտնում են, որ Երևան քաղաքում՝ օգոստոսի 3-ի ցերեկը, 4-ին, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օգոստոսի 5-7-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Հանրապետության տարածքում`օգոստոսի 3-ին կեսօրից հետո, 4-8-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ:

Երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 5-6-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին