Կարևոր իրադարձություններ

Բուհերում քանի թափուր տեղ է մնացել

03 Օգոստոս, 2022 14:11
Բուհերում քանի թափուր տեղ է մնացել

Հայաստանի պետական և ոչ պետական բուհերում թափուր է մնացել շուրջ 16 հազար վճարովի և անվճար տեղ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության դեպարտամենտի պետ Լուսինե Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ միասնական քննությունների համար հայտագրվել է 13 887 դիմորդ, սակայն այն հանձնել են 11 587-ը։

Մրցութային երկու փուլերով տարբեր բուհեր ընդունվել է ընդհանուր առմամբ 9 729 դիմորդ:

Լուսինե Գրիգորյան նշել է, որ մասնավոր բուհերի տրամադրած 7500 տեղերից միայն 131-ն է զբաղված։

 

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին