Կարևոր իրադարձություններ

Սպիտակի Ուզբեկական թաղամասում հրդեհ է բռնկվել

02 Օգոստոս, 2022 14:05
Սպիտակի Ուզբեկական թաղամասում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ օգոստոսի 2-ին՝ ժամը 11։22-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ քաղաքի Ուզբեկական թաղամասի տներից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։47-ին, մարվել՝ 12։04-ին։

Այրվել են տան տանիքի կառուցատարրերը (18 քմ)։ Տուժածներ չկան։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին