Կարևոր իրադարձություններ

Քամուց ծառն ընկել է գազատար խողովակի վրա

31 Հուլիս, 2022 10:12
Քամուց ծառն ընկել է գազատար խողովակի վրա

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 31-ին, ժամը 00։28-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զովունի գյուղի 11-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 100-7/1 տան մոտակայքում ուժեղ քամուց ծառը շրջվել է գազատար խողովակի վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ծառը հեռացրել են գազատար խողովակի վրայից և իրականացրել հերթապահություն՝ մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների մոտենալը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին