Կարևոր իրադարձություններ

Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության օրը

29 Հուլիս, 2022 21:04
Նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության օրը

ՀՀ ՊՆ վարչական համալիրում նշվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության կազմավորման 29-ամյակը։

 

1993 թ. հուլիսի 29-ին ՀՀ պաշտպանության նախա­րարի հրա­մանով կազմավորվել է ՀՀ զինված ուժերի անձնակազմի հետ տարվող աշխատանքների վար­չու­թյունը, որը 2019 թ. վե­րանվանվել է ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչու­թյան։ Վարչությունը կազմավորվել է Արցախյան առաջին պատերազմի դժվա­րին օրերին՝ իր տեղն ու դերն ունենալով Հայոց բանակի կա­յաց­ման ու զարգացման գործում։ Այսօր էլ ԶՈւ ԲՀԱ վարչությունը շարունակում է իրականացնել իր կարևոր առա­քե­լությունը՝ նպաստելով կայուն արժեհամակարգ ունեցող, կանոնադրային հարաբերություններին հավատարիմ, բարոյակամային բարձր որակնե­րով օժտված զինվորական անձնակազմի ձևավորմանը։   

Կազմավորման տարեդարձի առթիվ անձնակազմին շնորհավորել է ՀՀ ԶՈւ ԲՀԱ վարչության պետ, գնդապետ Ս․ Ստեփանյանը, մաղթել ոգու ամրություն ու առկա դժվարություններին դիմա­կայելու վճռակա­նու­թյուն: ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի հրամանով վարչության մի շարք սպաներ խրախուսվել են պատվոգրերով։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին