Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ

28 Հուլիս, 2022 12:48
Ադրբեջանական զինուժն անկանոն կրակահերթ է բացել Թաղավարդ-Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ
Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնից հաղորդել են, որ ժամը 11:45-ի սահմաններում, ադրբեջանցիները մոտ 20 րոպե տևողությամբ` հրաձգային տարբեր զինատեսակներից ինտենսիվ կրակ են վարել Թաղավարդ և Կարմիր շուկա համայնքների ուղղությամբ։ Այս մասին հայտնում է Արցախի ՆԳՆ-ն: 
 
Տուժածներ չկան:
 
Իրապահ կառույցներն այս պահին ռուսական խաղաղապահ զորակազմի հետ իրականացնում են ստուգումներ։
 

Լրահոս

Դիտել ավելին