Կարևոր իրադարձություններ

Ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել

26 Հուլիս, 2022 10:05
Ավտոտնակի տանիքում հրդեհ է բռնկվել

ԱԻՆ-ից հայտնում են, որ հուլիսի 26-ին, ժամը 03։40-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Ուղի գյուղի Կարեն Հունանյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ավտոտնակներից մեկի տանիքում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կարեն Հունանյան փողոցում՝ թոնրատան տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:50-ին:

Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերն ու ազբոշիֆրերը՝ մոտ 20 քմ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին