Այսօր՝ ժամը 11։00-ի սահմաններում Հնդկաստանի Հանրապետության քաղաքացին իր վարած Nissan Bluebird մակնիշի ավտոմեքենայով Ուլնեցի փողոցում վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan.com կայքից։
Աղբյուրի հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկների հերթապահ խմբին վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։