Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    406
    416

  • EUR

    414,5
    436,5

  • RUB

    6,04
    6,99

Կարևոր իրադարձություններ

Սանոսյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի մասին

23 Հուլիս, 2022 13:21
Սանոսյանը ՀՀ նախագահին տեղեկացրել է  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի մասին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանին։

Նախարար Սանոսյանը նախագահին է ներկայացրել «Հյուսիս-Հարավ» մայրուղու կառուցման ընթացիկ դրությունը՝ մասնավորապես Սյունիքի մարզի ճանապարհահատվածում ներկայումս տարվող աշխատանքները։

Հանդիպման ընթացքում Գնել Սանոսյանը նախագահ Խաչատուրյանին տեղեկացրել է  Իրան-Հայաստան բարձր լարման էլեկտրական գծի կառուցման աշխատանքների ավարտի վերաբերյալ։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև նոր ատոմակայանի կառուցման շուրջ առկա հնարավորությունների և խնդիրների վերաբերյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին