Կարևոր իրադարձություններ

Ավտովթար Երևանում. 33-ամյա Honda-ի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային. կա վիրավոր

19 Հոկտեմբեր, 2015 21:22
Ավտովթար Երևանում. 33-ամյա Honda-ի ոչ սթափ վիճակում գտնվող վարորդը բախվել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային. կա վիրավոր

Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:50-ի սահմաններում Սարի-Թաղ 15 փողոցի թիվ 7 տան դիմաց Երևանի բնակիչ, 33-ամյա Նորայր Սուքիասյանը իր վարած Honda մակնիշի 34 TN 913 համարանիշի ավտոմեքենայով բախվել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները: 

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին