Կարևոր իրադարձություններ

Վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները. ԱԳՆ Իրաքում հանգստավայրի հրետակոծության մասին

22 Հուլիս, 2022 21:58
Վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները. ԱԳՆ Իրաքում հանգստավայրի հրետակոծության մասին

ՀՀ ԱԳՆ-ն դատապարտել է Իրաքյան Քուրդիստանի Զախո հանգստավայրում տեղի ունեցած հրետակոծությունը, որի հետևանքով խաղաղ բնակիչներ են տուժել, կան նաև զոհեր:

«Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բարեկամ Իրաքին և իրաքցի ժողովրդին` Զախո շրջանում կրակոցների հետևանքով խաղաղ բնակիչների մահվան կապակցությամբ:

Մենք վճռականորեն դատապարտում ենք քաղաքացիական բնակչության դեմ բռնի գործողությունները և տուժածներին մաղթում ենք շուտափույթ առողջացում»,- թվիթերյան իր էջում գրել է ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին