Կարևոր իրադարձություններ

Եվրոպայում անտառային հրդեհները չեն դադարում. սահմանակից բնակիչները տարհանվում են

22 Հուլիս, 2022 18:09
Եվրոպայում անտառային հրդեհները չեն դադարում. սահմանակից բնակիչները տարհանվում են

Եվրոպայում անտառային հրդեհների տարածքը շարժվում է դեպի արևելք։

Ինչպես հայտնում է Euronews-ը, Սլովենիայում՝ Իտալիայի հետ սահմանին, երեք գյուղերի բնակիչների ստիպված են եղել տարհանել։

Երկրի իշխանությունները նշում են, որ հրդեհը ամենամեծն է վերջին 30 տարվա ընթացքում, այն ընդգրկել է շուրջ 2000 հա անտառ։

Տարերքի դեմ պայքարում ներգրավված են հազարից ավելի հրշեջներ, զինվորականներ և ոստիկաններ, ինչպես նաև ուղղաթիռներ Ավստրիայից, Սլովակիայից և Խորվաթիայից։

Իսպանիայում էլ շարունակում է մոլեգնել հրդեհի 9 օջախ։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին