Կարևոր իրադարձություններ

Նուռնուսում մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր է այրվել

22 Հուլիս, 2022 08:59
Նուռնուսում մոտ 1500 հակ պահեստավորած անասնակեր է այրվել

Հուլիսի 21-ին, ժամը 17։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նուռնուս գյուղում այրվում է պահեստավորած անասնակեր։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:05-ին, մարվել՝ 23:53-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 1500 հակ):

 

Լրահոս

Դիտել ավելին