Կարևոր իրադարձություններ

Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի հիվանդացության աճ. Ավանեսյան

21 Հուլիս, 2022 13:34
Վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի հիվանդացության աճ. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ունենք կորոնավիրուսի հիվանդացության աճ: 

«Դա պայմանավորված է ճամփորդությունների ակտիվացման հետ։ Ինչպես գիտեք եվրոպական երկրներում ալիքը բավական արագ տեմպով զարգանում է և մենք կանխատեսում էինք, որ ճամփորդությունների ակտիվացման հետ վիրուսի որոշակի ներթափանցում լինելու է»,-ասել է նախարարը:

Ավանեսյանի խոսքով՝ առողջապահական համակարգը պատրաստ է բոլոր տեսակի զարգացումներին․

«Առաջիկա երկու շաբաթների ընթացքում արդեն կհասկանանք՝ արդյո՞ք այս ալիքն ունի ավելի տարածվելու միտում, թե գնում ենք մի փոքր կայունացման»:

Անդրադառնալով հնարավոր սահմանափակումներին՝ նախարարն ասել է, որ դրանք կապված են համաճարակային իրավիճակի հետ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին