Կարևոր իրադարձություններ

Ամուսնության պաշտոնապես գրանցումը կհեշտացվի

21 Հուլիս, 2022 11:27
Ամուսնության պաշտոնապես գրանցումը կհեշտացվի

Կառավարության այսօրվա նիստում որոշում ընդունվեց, որով ամուսնության պաշտոնապես գրանցումը հանդիսավոր արարողությունների ժամանակ կհեշտացվի,  

Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ մեծ պահանջարկ կա ամուսնության պետական գրանցումը կատարելու ոչ թե ՔԿԱԳ-ների (ԶԱԳՍ) տարածքում, այլ հանդիսավոր յուրօրինակ պայմաններում։

Ըստ գործող կարգի՝ ամուսնության հանդիսավոր արարողության կազմակերպման պետական վճարումը ՔԿԱԳ տարածքում 20 000 դրամ է, իսկ դրա սահմաններից դուրս՝ 40 000 դրամ։

Ուստի, ՔԿԱԳ-ը պայմանագրային հիմունքներով կհամագործակցի այլ մարմինների հետ՝ վերջիններիս տարածքում (բնության գրկում, տեսարժան վայրերի մոտ) հանդիսավոր արարողությունը կազմակերպելու նպատակով։

Այս դեպքում նույնպես քաղաքացիները 40 000 դրամ պետք է վճարեն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին